-
29.03.2013|
12:31
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են, որ մարտական վիճակի են բերված հեռահար գործողության հրթիռները։ Դրանց նշանակետում Հարավային Կորեայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմական բազաներն են։
-
29.03.2013|
12:23
Դամասկոսի համալսարանի 15 ուսանողներ մահացել են ականանետների հարվածների հետևանքով։ Սիրիական լրատվամիջոցները տեղի ունեցածի համար մեղադրում են ապստամբներին։ Հարձակումից ամենաշատը տուժել են ճարտարապետության ֆակուլտետը և ուսանողական ճաշարանը։ Հեռուստատեսությամբ ցուցադրված կադրերում երևում է, որ համալսարանի պատուհանները կոտրված են, իսկ հատակին արյուն է։
-
29.03.2013|
12:21
Իտալիայի ձախկենտրոնամետ ուժերի առաջնորդ Պիեռ Լուիջի Բերսանիին մեկշաբաթյա բանակցություններից հետո չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն։ Ելույթ ունենալով Հռոմում՝ Բերսանին նշել է, որ նախապայմանները, որ առաջադրում են այլ կուսակցությունները, անընդունելի են։
-
28.03.2013|
18:14
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` Ռոման Աբրամովիչը մեկ օրում կորցրել է 132 միլիոն դոլար: Այդ գինն ունեցան ԱՄՆ-ում նրա ձերբակալությանը վերաբերող լուրերը, որ անմիջապես գցեցին Աբրամովիչի արժեթղթերի գինը: Նշանակություն չունեցավ, որ Աբրամովիչի ներկայացուցիչները արագորեն հերքեցին ձերբակալության լուրը: Աբրամովիչի ձերբակակության մասին առաջինը հաղորդել է Բորիս Բերեզովսկու անվտանգության ծառայության աշխատակից Սերգե Սոկոլովը:
-
28.03.2013|
18:11
Լոնդոնի Թեմզա-Վելլի շրջանի ոստիկանության տեսուչ Մարկ Ուիսթլը հաղորդել է, որ երբ թիկնապահը գտել է Բորիս Բերեզովսկու մարմինը, նրա պարանոցին լարի կամ պարանի պես նյութ է եղել:
-
28.03.2013|
12:04
Վենեսուելան կդառնա անկառավարելի, եթե նախագահի ընտրություններում հաղթի, բուրժուազիայի դրածոնե։ Այդ մասին հայտարարել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն՝ ելույթ ունենալով նախընտրական հանրահավաքում։
-
28.03.2013|
12:02
ՄԱԿ-ը շարունակում է պատրաստվել Սիրիայում իրականացվելիք խաղաղարար գործողության այն դեպքում, եթե երկրի կառավարությունը և ընդդիմությունը սկսեն բանակցությունները։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ խաղաղարար գործողությունների գծով տեղակալ Էրվե Լադսուսը։
-
28.03.2013|
12:01
Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում հետաքրքրություն է հայտնել ռուսական գազի նկատմամբ։ Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Երկու երկրների ղեկավարների բանակցությունները տեղի են ունեցել Հարավային Աֆրիկայում։
-
28.03.2013|
11:59
Այսօր առավոտյան կբացվեն Կիպրոսի բանկերը։ Դրանց գործունեությունը դադարեցվել էր երկու շաբաթ առաջ կառավարության որոշմամբ։ Կիպրոսի կենտրոնական բանկի հայտարարության համաձայն՝ դրամատներն այցելուների համար բաց կլինեն տեղի ժամանակով կեսօրից մինչև ժամը 18.00։
-
28.03.2013|
00:17
Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը RTS հեռուստաընկերությանը հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և ասել. «Պապիս տան վրա աչք չունեմ, չեմ էլ տեսել այդ տունը», կարևորը նա համարել է սահմանի բացումը և ցեղասպանության ճանաչումը, ճշտելով, որ իր համար նշանակություն չունի ցեղասպանություն բառը, կարևորը պատմական իրադարձությունների ճանաչումն է:
陆茫炉芒驴芒陆茫炉芒驴芒陆茫炉芒驴芒陆茫炉芒驴芒陆茫炉芒驴芒陆茫炉芒驴芒陆茫炉芒驴芒陆茫炉芒驴芒陆/1352197527">Սոցցանցային գրառումներ